կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 17:54
Քաղաքական

Ասեիք` շալվարներն էլ ուղարկեին. Ռուբեն Հակոբյանը՝ իրեն ընդհատած կնոջը

Ասեիք` շալվարներն էլ ուղարկեին. Ռուբեն Հակոբյանը՝ իրեն ընդհատած կնոջը

Այսօր Հրազդանում անցկացվող հանրահավաքի ժամանակ, երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ցանկանում էր ելույթի համար խոսքը փոխանցել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, հանրահավաքի մասնակիցներից մի կին բարձր բղավեց. «Մենք չենք ուզում լսել»:

 

Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց` ասելով. «Շատ ճիշտ եք անում, որ չեք ուզում լսել: Մայրի'կ ջան, եթե չես ուզում լսել... Ով որ չի ուզում լսել, կարող է գնալ»:

 

Կինը շարունակում էր զայրացած բղավել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթի ժամանակ նույն կինը դարձյալ միջամտեց: Ռուբեն Հակոբյանը, նրան դիմելով, հայտարարեց. «Նրանք, ովքեր Ձեզ ուղարկել են, ասեք` շալվարներն էլ ուղարկեն: Ովքեր Ձեզ ուղարկել են, նրանք պարազիտներ ու ձրիակերներ են, դրանք սինլքորներն են, չնայած այդ բառը կարող է չհասկանան, դրանք բաշիբոզուկներ են: Իմ անունից փոխանցեք, որ վաղը, մյուս օրը իրենք իրենց կանանց են ուղարկելու Ձեր փոխարեն, բայց մենք կխնայենք ու կգովենք նրանց»: