|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում գործող դրամական փոխանցումներ իրականացնող երեք համակարգերից մեկը՝ «Western Union»-ը, սեպտեմբերի 30-ից բարձրացնելու է դեպի ԱՊՀ երկրներ իրականացվող փոխանցումների դրույքաչափերը։ 5000 ռուսական ռուբլուց կամ 200 ԱՄՆ դոլարից ավելի դրամական փոխանցումների դրույքաչափը ներկայիս 0,3 տոկոսից հասցվելու է 0,5 տոկոսի։ «Western Union»-ը նման քայլի է գնում եկամուտների նվազման պատճառով։ Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների նշանակալի մասը իրականացվում է հենց «Western Union»-ի միջոցով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: