կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-23 15:39
Տարածաշրջան

Անկախության օրը կատարված այս ոճիրը, բարբարոսություն է. Արամ Ա կաթողիկոս

Անկախության օրը կատարված այս ոճիրը, բարբարոսություն է. Արամ Ա կաթողիկոս

Արամ Ա կաթողիկոսը դատապարտում է Դեյր Զորի ռմբակոծումը: Այս մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում: Գրառումը ներկայացնում ենք ստորև:

 

«Երկուշաբթի, 22 Սեպտեմբեր 2014-ի առաւօտուն, Աթէնք ժամանումէն անմիջապէս վերջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս խոր ցաւով եւ յուզումով իմացաւ Տէր Զօրի եկեղեցւոյ ականահարումը: Վեհափառ Հայրապետին հասած տեղեկութեանց համաձայն, ծրագրուած ոճիր մըն է Տէր Զօրի մէջ Հայոց Ցեղասպանութեան նահատակներուն նուիրուած եկեղեցւոյ, անոր կից գտնուող թանգարանին եւ համալիրին ականահարումը ոճրագործ ձեռքերու կողմէ:

 

Վեհափառ Հայրապետը խստիւ դատապարտելէ ետք յիշեալ ոճրային արարքը ըսաւ. «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին եւ Հայաստանի hանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձի օրը կատարուած այս ոճիրը, մենք կը նկատենք բարբարոսային արարք մը: Այս ոճիրին ետին գտնուող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակներուն յիշատակը եւ յանուն արդարութեան մեր ժողովուրդին պայքարը խորհրդանշող Տէր Զօրը, որպէս Հայոց Ցեղասպանութեան նահատակներու սրբավայր, կարելի չէ քանդել մեր ժողովուրդի հաւաքական յիշողութեան մէջ»: