|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ճանապարհատրանսպորտային ոստիկանության, դատական ակտերի հարկադիր կատարողների, վարչական դատարանի «ճիրաններում» հայտնված բազմաթիվ վարորդներ դժգոհում են ստեղծված խայտառակ իրավիճակից:
Քիչ չէ, որ վարորդներն ի վիճակի չեն վճարել տեսախցիկների և արագաչափերի ֆիքսած տույժերն ու տուգանքները, հիմա էլ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն է արգելանք դնում կրկնակի ակտ ստացած կամ վճարումն ուշացրած վարորդների հաշիվների, գույքի և ունեցվածքի վրա: Բայց քիչ չեն դեպքերը, երբ պարզվում է, որ մարդը բարեխղճորեն վճարել է տուգանքը, բայց ոստիկանությունը կրկնակի տուգանել է:
Այս պարագայում մարդը պետք է ՃՈ ներկայացնի վճարման կտրոնը, ժամանակ ու նյարդեր վատնի, որպեսզի ապացուցի, որ ինքն անմեղ է, և կրկնակի տուգանման հիմքեր չկան: Ստեղծված իրավիճակի հետ կապված պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք ՃՈ վարչական գործունեության բաժանմունք, որտեղից մեզ ասացին, որ խնդիրը բանկերի հետ է կապված, մուծումների կտրոնները երբեմն իրենց չի հասնում»,- գրում է «Հրապարակ» թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: