|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ աշխատանքներ իրականացնող կազմակերպության (ASİMDER) արեւելյան եւ հարավարեւելյան Անատոլիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը զգուշացրել է քաղաքացիներին տարածքում հայերի նորաստեղծ միությունների մասին:
Ըստ Haberler-ի՝ Էրմիշը հայտնել է իր մտահոգությունը, թե հայերն իրենց միություններն են հիմնում ոչ թե Անթալիայում, Բուրսայում կամ Իզմիրում, այլ Վանում, Կարսում, Մուշում, Մալթիայում, այսինքն՝ Արևելյան Անատոլիայում:
«Այս միությունների տակ թաքնված է 2015 թվականի վերաբերյալ հայերի քարոզչությունը: Հուսով եմ՝ սրա տակից նման բան դուրս չի գա»,- ասել է Էրմիշը:
Էրմիշը անուղղակիորեն ակնարկել է, թե, եթե հայերը շարունակեն օգտագործել վերոհիշյալ տարածքները հօգուտ իրենց, Թուրքիայի համար մեծ վտանգ կառաջանա:
Կրկին անդրադառնալով թուրքերի՝ Երևանում նամազ անելու պահանջի մերժմանը Հայաստանի իշխանությունների կողմից՝ Էրմիշն ասել է. «Իսկ նրանք Արևելյան Անատոլիայում միություն են հիմնում: Մենք չենք հասկանում այս հակասությունը: Մենք պահանջում ենք, որ Արևելյան Անատոլիայի ժողովուրդն արթուն մնա»: