Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՕԵԿ-ագրարային համալսարան վեճը դեռ շարունակվում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ագրարային համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը նշեց, որ իրենք ցանկանում են դիմել ԱԺ, որպեսզի ԱԺ-ն որակավորի ՕԵԿ-ական պատգամավորների վարքագիծը: Նրա կարծիքով` ՕԵԿ-ը շարունակում է վիճելի տարածքից դուրս էլ շինարարություն իրականացնել:
«Ահավոր է, բայց Տաղավար տոն ասելիս ՕԵԿ-ին եմ հիշում, որովհետև ՕԵԿ-ը վիճելի տարածքում ապօրինի շինարարություն էր անում Տաղավար տոներին և հանգստյան օրերին: Ուզում եմ ասել` ձեռքներդ հետ ագրարային համալսարանի և այլ բուհերի տարածքներից, քանի որ վստահ եմ, որ նրանք այսքանով չեն սահմանափակվելու»,- ասաց Պետրոսյանը:
Նշենք, որ ՕԵԿ-ական պատգամավորները պնդում էին, որ իրենք ունեն փաստաթուղթ, որում առկա է ագրարայինի ռեկտորի ստորագրությունը, եւ ըստ որի` նա համաձայն է տարածքը տրամադրել ՕԵԿ-ին: Ագրարային համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը տեղեկացրեց, որ ռեկտորը ստորագրել է այդ փաստաթուղթը, որը, սակայն, ունի 4 նախապայման:
«Առաջին հերթին նշվել է, որ տարածքը կտրվի նրանց, եթե շինարարությունը կատարի ՕԵԿ-ը, բայց տարածքը պետք է օգտագործվի համատեղության սկզբունքով: Հետո` միայն առաջին հարկի համար է ռեկտորը համաձայնություն տվել, և ամենակարևոր նախապայմանն էլ` կառավարության որոշումն է, այսինքն` միմիայն կառավարության որոշմամբ կարող է տարածքը տրվել ՕԵԿ-ին: Կառավարությունն էլ, ինչպես գիտեք, մերժել է ՕԵԿ-ին այդ տարածքը տրամադրել»,- ասաց Էֆենդյանը: