կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-28 15:30
Քաղաքական

Էրդողանի երդման արարողությանը Նալբանդյանի մասնակցությունը ողջունել չի կարելի. Կիրո Մանոյան

Էրդողանի երդման արարողությանը Նալբանդյանի մասնակցությունը ողջունել չի կարելի. Կիրո Մանոյան

Օգոստոսի 28-ին կայանալիք` Թուրքիայի նորընտիր նախագահի երդմանարարողությանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չի ողջունում:

 

«Հաշվի առնելով հանդերձ մեր տարածաշրջանում եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, որոնք նոր իրավիճակներ են ստեղծում, ինչը չի կարելի անտեսել, այդուհանդերձ, նախարար Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը չի կարելի ողջունել՝ ոչ միայն ընտրապայքարի ժամանակ Էրդողանի կատարած հակահայ հայտարարության պատճառով, այլ հատկապես եթե այդ մասնակցությունը նպատակ է հետապնդում վերակենդանացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները։

 

Էրդողանը ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես Թուրքիայի վարչապետ, ե'ւ որպես Թուրքիայի նախագահի թեկնածու, թեկուզ ակամայից, ցույց է տվել Հայաստանի եւ հայության նկատմամբ իր անկեղծ զգացումներն ու մտածումները, ինչը ոչ մեկ ձեւով արժանի չի դարձնում նրա երդմնակալությանը Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը։

 

Դաշնակցությունը բազմիցս կրկնել է, որ Հայաստանը պետք է իր ստորագրությունը հետ վերցնի այդ արձանագրություններից, փոխարենը՝ մեր իշխանությունները փորձում են վերակենդանացնել նրանք` հակառակ Թուրքիայի թշնամական պահվածքին»,-հայտարարեց Կիրո Մանոյանը: