կարևոր
4081 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-04 16:33
Հասարակություն Քաղաքական

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը մնացել է ստվերում և որևէ լուծում չի նախատեսվում

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը մնացել է ստվերում և որևէ լուծում չի նախատեսվում

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի մասին շատ է խոսվել, բայց մնացել է ստվերում և որևէ լուծում չի նախատեսվում, բացի այն ինչ ունենք այսօր: Ճանապարհը դարձել է անհարմարավետ ու նեղ չնայած այն հանգամանքին, որ քաղաքային իշխանությունները խոստանում էին ավելի բարեկարգ ու հարմարավետ ճանապարհ:

​Ինչ տեղի ունեցավ: Ճանապարհի եզրին կառուցվող շենքի կառուցապատողը քանդեց ճանապարհի հիմքըˋ սեփական ենթակառուցվածքների համար, իսկ միառժամանակ հետո ճանապարհը ուղղակի փլվեց: Չգիտես ինչու քաղաքապետարանը մեծ հաշվով միջոցներ չէր ձեռնարկել, որպեսզի կառուցապատողը չքանդեր ճանապարհի հիմքերը, որից հետո ջանք ու եռանդ, ինչպես նաև ֆինանսական միջոցներ չխնայեց երևույթի խորքային պատճառները չբացահայտելու և ճանապարհը ​ սուս ու փոս կիսատ պռատ նորոգելու համար: Ավելին քաղաքպետարանը ճանապարհի վերանորոգման ընթացում ներգրավված կառուցապատողին ներկայացրեց որպես քաղաքի հոգսերով մտահոգ, որը որպես «բարի կամքի դրսևորում» օժանդակեց շին աշխատանքներին:

​Այլևս հնարավոր չէ այդ հատվածում ունենալ ապահով ու լայն ճանապարհ, իսկ երևանցիները ստիպված են լինելու համակերպվել այս վիճակի հետ: Ով է այստեղ մեղավոր և արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվեց սրա համար, ինչու պետք է Երևանի բյուջեից ֆինանսական միջոցներ ծախսվեին որոշ պաշտոնյաների դիտավորյալ կամ միամիտ սխալերի համար:

​Խնդիրն այստեղ միայն Ծիծեռնակաբերդի խճուղին չէ, բազմաթիվ են նման իրավիճակները երբ հանրային շահը ստորադասվում է մասնավոր շահին: Իսկ Երեւանի ՔՊ-ական քաղաքապետը, քաղաքապետի տեղապահը և ապագա հավակնորդը զբաղվել են ու շարունակում են զբաղվել կեղծ խոստումներով ու դատարկ քարոզչությամբ, հույս ունենալով, որ կկարողանան երեւանցիների ուշադրությունը շեղել մայրաքաղաքի դիմագրաված խորքային խնդիրներից։

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտե