Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան և Ռուսաստանը, բազմաթիվ ոլորտներում պահպանելով սերտ հարաբերություններ, մեծ առաջընթաց են գրանցել սիրիական կնճռի կարգավորման գործընթացում և կանխել են Իդլիբում մարդասիրական ողբերգությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:Տեղեկացնում է РИА НОВОСТИ-ն:
«Մենք Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների մեջ ենք սկսած Սիրիայից ընդհուպ էներգիայի եւ զբոսաշրջության ոլորտներ: Մինչև տարեվերջ կավարտենք «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, որի միջոցով ռուսական գազը կհասնի Եվրոպա: Ռուսաստանի Դաշնության հետ միասին զգալի առաջընթաց ենք գրանցել Սիրիայում և կանխել ենք մեծ ողբերգությունը Իդլիբում», - ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Անկարայում Թուրքիայի դեսպանների խորհրդաժողովում:
Նա հավելել է, որ Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման գործընթացը մոտ է ավարտին:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից ի վեր: 2018-ի սեպտեմբերի 17-ին, Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները ստորագրել են հուշագիր՝ Իդլիբի դեէսկալացիոն գոտում իրավիճակը կայունացնելու վերաբերյալ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով ստեղծել ապառազմականացված գոտի: