կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-19 17:08
Հասարակություն

Մանրամասներ ադրբեջանցիների հարձակման վերաբերյալ. հակառակորդը 12 զոհ ունի

Մանրամասներ ադրբեջանցիների հարձակման վերաբերյալ. հակառակորդը 12 զոհ ունի

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա:    

 

Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ադրբեջանցիների հարձակման վերաբերյալ: Ըստ մեր աղբյուրների` արդեն երկու օր է, ինչ իրավիճակը բավականին լարված է սահմանին (հիշեցնենք, որ այդ մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել էր նաեւ ԼՂՀ նախագահի մամուլ քարտուղար Դավիթ Բաբայանը): Ուստի ՊԲ-ն էլ ավելի զգոն եւ ուժեղացված հսկողություն է իրականացրել:

 

Մեր տեղեկություններով` ադրբեջանցիները խումբը կազմված է եղել 30 հոգուց: Նրանք հարմար դարանակալել են եւ որոշ ժամանակ անց գործի անցել: Նռնակներ կիրառելով` հարձակվել են մեր տղաների վրա: Տեւական ժամանակ մարտ է մղվել: Մեր զինվորները տեղում երկու ադրբեջանցու սպանել են: Ցավոք, հենց այդ ժամանակ էլ տվել ենք երեք զոհ:

 

Շատ արագ տղաներին օգնության են հասել օժանդակ ուժեր: Ադրբեջանցիները խուճապահար փախուստի են դիմել: Նրանք բաժանվել են մի քանի խմբերի եւ տարբեր ուղղություններով վազել: Փախուստի ժամանակ նրանցից 10-ը սպանվել են, որոնցից 2-3-ը` ականի պայթյունի հետեւանքով: Ադրբեջանական կողմն ունի նաեւ վիրավորներ: