Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը՝ 29-ամյա Մարիան, զուգընկերոջ` 34-ամյա Յորիթ Ֆաազենի հետ լքել է հոլանդական Վորսհոտեն քաղաքում գտնվող՝ 2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տունը: Պատճառը Դոնեցկի շրջանում մալայզիական օդանավի կործանման պատճառով հասարակությունում աճող զայրույթն է: Այս մասին գրում է բրիտանական Mirror-ը:
Մարիա Պուտինան ապրում էր ընդամենը 20 կիլոմետր հեռու այն օդանավակայանից, որտեղից մեկնել էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթն իրականացնող կործանված ինքնաթիռը: Եվ այս տեղեկությունը, որ Պուտինի դուստրն ապրում է Հոլանդիայում, ավելի է բորբոքել հասարակության զայրույթը:
Սակայն նշվում է, որ բնակիչներից մեկը պատմել է, թե Պուտինի դստերը չեն տեսել դեռևս այն օրվանից, երբ կործանվել է ինքնաթիռը:
Մարիա Պուտինայի՝ Հոլանդիայում գտնվելն առավել վտանգավոր դարձավ այն բանից հետո, երբ ուկրաինացի ակտիվիստները հրապարկեցին նրա՝ Հոլանդիայի հասցեն: Կան տեղեկություններ, որ հավանական է` զույգը վերադարձել է Մոսկվա: