|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:
18.07.2014թ., ժամը 07.00-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արտեմի Ավագյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օրենսգրքի -ի 104 հոդ. 1-ին մասի /սպանություն/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Հրաչյայի Սարգսյանը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Գևորգ Արտեմի Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: