|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ազգ» շաբաթաթերթը գրում է.
«Հայաստանի քաղաքական դաշտում չնայած հարաբերական անդորր է` պայմանավորված ամառային հանգստով, ընդդիմադիր քառյակի` հարցերը մինչեւ աշուն տեղափոխելու, ինչպես նաեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի առայժմ հետաձգումով, սակայն հատկապես վիզուալ լրատվամիջոցները դիտելիս մարդ կարող է տպավորություն ստանալ, որ մեզ մոտ շուտով նախագահական ընտրություններ են, այնքան որ մի շարք անձինք նախագահական քարոզի շարժեր են անում։ Ոմանց մոտ դա երեւում է աննախադեպ ակտիվությամբ, ինչպես օրինակ վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է, որը նախընտրում է ոչ թե աշխատասենյակում նստած մեթոդաբար հարց հարցի հետեւից լուծել, այլ անընդհատ ուղեւորությունների մեջ է՝ մեկնում է գյուղեր, սահմաններ, շփվում մարդկանց հետ, ինչը սովորաբար մերոնք անում են ընտրություններին մերձ շրջանում։
Ապագայում նախագահական մրցավազքին մասնակցելու իր պլաններիը չի թաքցնում վերջերս ընդդիմացած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում