կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-07 12:10
Հասարակություն

ՀԾԿՀ-ն այսօր կպատասխանի քառյակի առաջարկներին

ՀԾԿՀ-ն այսօր կպատասխանի քառյակի առաջարկներին

Էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու` քառյակի ներկայացրած առաջարկներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կպատասխանի այսօր: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը:

 

«Մենք աշխատում ենք պատասխանի վրա, որն այսօրվա ընթացքում կհրապարակվի բոլոր լրատվամիջոցներով»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ քառյակը մշակել և ՀԾԿՀ-ին էր ներկայացրել էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափելու մի քանի ուղիներ, մասնավորապես`

 

1.  Ֆինանսական ճեղքվածքը օրենքով 3 տարվա ընթացքում  մեկ երրորդ հարաբերակցությամբ փակի պետությունը, այսինքն` այդ ֆինանսական ճեղքվածքի 30 տոկոսը պետք է պետությունն իր վրա վերցնի, դա մոտավորապես կազմում է 5,5 միլիարդ դրամ:


 2.  Ամորտիզացիան/ մաշվածքը/ և շահույթը պետք է վերանայել, որը ևս պետության վերահսկողության ներքո պետք է լինի:


 3.  Շահույթի նորմայի իջեցում, որովհետև շատ արտադրող կայաններում կա շատ բարձր շահութաբերություն: Դա պետք է վերանայել:


4.  Կորուստները պետք է նվազեցնել, միայն 3-4 տոկոսով նվազեցումը կարող է հանգեցնել իրավիճակի մեղմացմանը:


5. Կարգուկանոն հաստատել արտադրող կայաններ-ՀԷՑ արտադրահարաբերություններում: Պետության կարգավորիչ դերն այստեղ շատ անարդյունավետ է եղել մինչ այժմ


Նշենք, որ ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ նազարյանի հետ, ով ասել է, որ եթե կան ռեզերվներ, լուծումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի խուսափել թանկացումից, ուրեմն իրենք պատրաստ են լսել: