ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պահանջել է, որ Ռուսաստանն անհապաղ ապացույցներ ներկայացնի, որ պատրաստ է աջակցել Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը. հայտնում է Газета.Ru-ն:
«Շատ կարևոր է, որ մենք մոտակա ժամերին տեսնենք, որ Ռուսաստանն իսկապես աշխատում է աշխարհազորայիններին զինաթափելու ուղղությամբ և կոչ անում զենքը վայր դնել ու մասնակցել օրենքի սահմաններում անցկացվող գործընթացին»,- ասել է նա:
Քերին հաստատել է այն տեղեկությունը, թե ԵՄ առաջնորդները Բելգիայում կայանալիք գագաթաժողովում կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ նոր հնարավոր պատժամիջոցները: