Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հրապարակը» գրում է. «Ըստ մեր տեղեկությունների, ԱՄՆ-ն արդեն ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում դեսպանորդելու ագրեմանը, եւ երեկ սպասվում էր, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր կստորագրի նրան ԱՄՆ-ում դեսպան նշանակելու մասին: Թեեւ, որպես օրինաչափություն, ԱՄՆ-ն շատ երկար է ձգում ագրեմանի տրամադրումը, սակայն այս անգամ զարմանալի արագ եղավ: Անգամ սեփական դեսպանների նշանակումն այլ երկրներում ԱՄՆ-ում տեւում է երկար, ինչպես եղավ Հայաստանի, նաեւ Ադրբեջանի դեպքում: Ի դեպ, Տիգրան Սարգսյանն արդեն դուրս է եկել կառավարական ամառանոցից եւ ապրում է Չարենցի իր բնակարանում, սակայն շարունակում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, քանզի, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ, «իրենք մնում են լավ ընկերներ»: Օրերս էլ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանի ընկերակցությամբ մասնակցել է Սբ. Էջմիածնի տոնին, հանդիպել կաթողիկոսին, լսել Նավասարդ Կճոյանի տված պատարագը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: