Ոստիկանների եւ ցուցարարների այսօրվա բախումից 45 մարդ է տուժել
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով նախնական տվյալներով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։
Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։ Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում։