|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում այսօր պայքարի մեջ ներգրավվեցին ազատ ոճի ըմբիշները:
74 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գրիգորյանը առաջին գոտեմարտում 8:11 հաշվով պարտվեց բուլղարացի Կիրիլ Տերզիևին: Վերջինիս եզրափակիչ դուրս գալու դեպքում Գրիգորյանը հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Դավիթ Սաֆարյանը, որակավորման փուլում հաղթելով Մակեդոնիան ներկայացնող Դավիդ Միտրովին, դուրս եկավ 1/8, որտեղ պարտություն կրեց բուլղարացի Բորիսլավ Նովաչկովից: Բուլղարացու եզրափակիչ դուրս գալու դեպքում Սաֆարյանը հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար:
57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը 4: 0 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Վլադիմիր Դուբովին, դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի մարզիկի հետ: