|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Երեկ «Ազդակ»-ի թղթակիցը հաղորդել է, որ Դամասկոսի արևելյան արվարձաններում բախումները շարունակվում են: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Բերիո Նյուզը:
Հայտնել են նաև, որ Դամասկոսի կենտրոնում բնակելի թաղամասերում հրասանդների պատճառով ամեն օր միջադեպեր են գրանցվում, որոնք մեծ զոհեր, վիրավորներ և նյութական վնասներ են պատճառում:
«Ազդակ»-ի թղթակիցը հայտնել է նաև, որ չորեքշաբթի Բաղդադ փողոցում, Ազգային թաղամասում հրթիռի պատճառով միջին աստիճանի վնասվածք են ստացել հայր և դուստր Ռուբեն և Մարո Դանիելյանները, որոնց վիճակն այժմ կայուն է: