Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մայիսի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա սիմֆոնիկ համերգ` Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի 2013թ. երկրորդ մրցանակակիր, ֆրանսիացի անվանի դաշնակահար Ռեմի Ժընիեի մենակատարությամբ: Համերգը կազմակերպել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:
Համերգին Հայաստանում առաջին անգամ կհնչի վերոհիշյալ մրցույթի 2012-ի առաջին մրցանակակիր, ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը:
Համերգին կհնչի նաև Բեթհովենի թիվ 1 սիմֆոնիան. Համերգը կավարտվի Մոցարտի` Դաշնամուրի թիվ 20 կոնցերտի կատարմամբ: Իսկ «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունն արտացոլում է Հին Արևելքի մշակույթի նկատմամբ կոմպոզիտորի հետաքրքրությունը, գործը նվիրված է կոմպոզիտորի հոր՝ Անդրանիկ Պետրոսյանի հիշատակին: