Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը եռօրյա այցելությամբ ժամանել է Երևան: Վեհափառ հայրապետը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցելու են են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ժողովին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հանդիպմանը, ինչպես նաև ներկա են լինելու հայ եկեղեցու ծիսական և սրբադասման հանձնախմբերի նիստերին: