Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մայիսի 26-ին հանրապետության ավագ դպրոցներում հնչեց վերջին զանգը: Շրջանավարտների ևս մեկ սերունդ սկսեց ինքնուրույն ընթացքը կյանքում: Օրն իսկապես տոնական էր, և բարեբախտաբար որևէ պատահար, միջադեպ ու տհաճություն չխաթարեց տոնականությունը: Արդյունք տվեց և՛ ոստիկանության աշխատանքը մանկավարժների ու ծնողների շրջանում, և՛ զրույցները շրջանավարտների հետ, և՛ հասարարակական կարգի պահպանման ուժեղացված ծառայությունը զանգվածային միջոցառումների ժամանակ ու ժամանցի վայրերում, որ սկսվեց վաղ առավոտից ու շարունակվեց մինչև ուշ գիշեր, մինչև հանդիսությունների ավարտը, և՛ ճանապարհային ոստիկանների աչալրջությունը երթևեկության կարգի ու կանոնների պահպանման գործում:
Շնորհակալ ենք ծնողներին ոստիկանության հետ սերտ համագործակցության, զգոնության, ինչպես իրենց զավակների, այնպես էլ հանրային անվտանգության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի համար:
Արդյունքում՝ ոչ մի վթար ու վրաերթ, հասարակական կարգի ու համակեցության կանոնների խախտման ոչ մի դեպք: Մայրաքաղաքում նույնիսկ օրը անչափահասների կողմից մեքենա վարելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ մարզերում այդ պատճառով ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված շուրջ հարյուր տրանսպորտային միջոցների տերերը, որոնք չեն անսացել ոստիկանության հորդորներին ու կոչերին, ինչպես և հայտարարվել էր, պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ:
Հուսով ենք, որ հաջորդ նման իրավախախտների թիվն ավելի փոքր կլինի, իսկ հանարային իրավագիտակցության աստիճանն՝ ավելի բարձր: Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ:
ՀՀ ոստիկանություն