կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 16:07
Քաղաքական

Գալուստ Սահականը դեմ չէ, որ նախագահների ակումբ էլ ստեղծվի

Գալուստ Սահականը դեմ չէ, որ նախագահների ակումբ էլ ստեղծվի

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությանը` վարչապետերի ակումբ ստեղծելու վերաբերյալ, պատասխանեց. «Դա, կարծում եմ, շատ ճիշտ կլինի: Նրանք, ովքեր երկրի կյանքում մեծ դերակատարում են ունեցել, պիտի հիմա էլ կարծիքների փոխանակում ապահովեն: Իհարկե, Եվրոպայում ընդունված է նման մոտեցում, երբ մարդը փորձ է ձեռք բերում պետական կառավարման, այդ դեպքում հասարակությունը պիտի նրա ուժերն օգտագործի»:

 

Մեր այն հարցին` հնարավո՞ր է, որ նույն օրինակով ստեղծվի նաև նախագահների ակումբ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դեմ չեմ, որ նախագահների ակումբ էլ լինի, բայց նախաձեռնողը ես չեմ»:

 

Ի դեպ, զրույցի ընթացքում Սահակյանի թիկնապահները շրջապատել էին լրագրողներին ու զուգահեռ քայլում էին:

 

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Սահակյանը նախկինում ասել էր, որ իր թիկնապահները լրագրողներն են լինելու, ինչո՞ւ են հիմա շրջապատում անընդհատ, նա ժպտաց ու ասաց. «Թիկնապահները պահում են, որ ինձ չխեղդեք, հարցախեղդ եք անում»: