|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բուհի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ Գյումրու մասնաճյուղի ուսխորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին և լուծել խնդիրը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Ուսխորհրդի անդամների խոսքով՝ դժգոհություն կա՝ պայմանավորված մասնաճյուղի տնօրինության կողմից կանոնադրությունում ընտրության ընթացակարգի փոփոխությամբ, որի արդյունքում ուսխորհրդի նախագահի ընտրության իրավունքը վերապահվում է պրոֆեսորադասախոսական կազմին, այլ ոչ թե ուսանողներին (ինչպես նախկինում է եղել):
Այդ պատճառով ուսանողները երկու օր առաջ բոյկոտել են ուսխորհրդի նախագահի ընտրությունը, և տնօրինությունը համաձայնվել է այն կազմակերպել ուսանողների նախընտրած կարգին համապատասխան:
Հովիկ Աբրահամյանը Կորյուն Աթոյանին հանձնարարել է բացատրություն պահանջել բուհի տնօրինությունից նման մոտեցման համար: Ըստ վարչապետի՝ անհրաժեշտ է, որ ուսխորհրդի նախագահի ընտրությունն անցկացվի ուսանողների նախընտրած կարգով: Այս մասին հայտնում է կառավարության կայքը: