|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի՝ Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին անդամակցության պայմանագիրը պատրաստ կլինի մինչև հունիսի 1-ը և կներկայացվի պետությունների ղեկավարների քննարկմանը Աստանայում մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում: Այդ մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Մինսկում կայացած նիստում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները հավանության են արժանացրել ՄՄ-ին և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրագործման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքները:
«Մասնավորապես՝ ճանապարհային քարտեզի 126 կետերից 111-ն իրագործվել է, իսկ 15-ը ներառվելու է ՄՄ-ին և Միասնական տարածքին Հայաստանի անդամակցության պայմանագրի մեջ»,- ասվում է հաղորդագրությունում: