կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-18 16:32
Քաղաքական

Լյովա Խաչատրյանը ողջունում է Հովիկ Աբրահամյանի քայլը

Լյովա Խաչատրյանը ողջունում է Հովիկ Աբրահամյանի քայլը

«Մենք նման խնդիր չենք դրել: Թող նոր կառավարությունը կազմավորվի, թող ծրագիր ներկայացնեն, հետո կերևա»,- Yerkir.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը մեր այն հարցին, թե ինչու՞ ԲՀԿ-ն չցանկացավ մտնել կոալիցիա:

 

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի երեկվա հանձնարարականին՝ կապված կենսաթոշակային համակարգի հետ, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ կառավարությունն ամեն օր պետք է նման դրական քայլ կատարի: «Դեռ նոր կառավարությունը չձևավորված` Հովիկ Աբրահամյանը կատարել է դրական քայլ, որը ողջունելի է: Կշարունակվե՞ն այդ դրական քայլերը, կանենք հետևություններ, չեն անի դրական քայլեր, նորից կանենք հետևություններ»,-ասաց նա: 

 

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի կադրային քաղաքականությանը, պատգամավորը նշեց, որ չի ցանկանում գուշակություններ անել, սակայն եկել է ժամանակը, որ կառավարությունում լինեն այնպիսի կադրեր, որոնց հանրությունը վստահում է, հակառակ դեպքում` դժվար է լինելու համոզել հանրությանը, որ կատարվելու են դրական փոփոխություններ:

 

Հարցին` արդյո՞ք իշխանություններն ունեն որակյալ կադրերի պակաս, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Բացարձակ համամիտ չեմ: Եթե Հայաստանում 15-20 պրոֆեսիոնալ չկա, ուրեմն նման երկիրը պետք է փակել: Ես չեմ կարծում, թե կաշառակերների ավելցուկ չունենք, բայց կադրերի պակաս ունենք: Եթե իշխանություններն անընդհատ նայում են այն մարդկանց, որոնք արդեն վարկաբեկված են, և հնարավոր չէ նրանց վերանշանակել, իսկ ուրիշին չեն ցանկանում նշանակել, այդ տեսակետից գուցե կադրային պակաս ունենք»: