Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ ավանդական «ուղիղ կապը» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այն անցկացվում է` 2001 թվականից սկսած: Այս անգամ Պուտինը, ճիշտ է, ռեկորդներ չսահմանեց, սակայն զրույցը հանրության հետ բավական երկար և բովանդակալից եղավ: «Ուղիղ կապը» տևեց 3 ժամ 55 րոպե, որի ընթացքում նախագահը պատասխանեց 85 հարցի՝ ուղղված իրեն երկրի տարբեր շրջաններից և արտասահմանից:
Հարցերը բազմաբնույթ էին՝ գովերգող, քննադատող, մեղադրող, զվարճալի: Չի կարելի ասել, որ բոլոր հարցերին Պուտինը տվեց սպառիչ և հստակ պատասխաններ, իր դիվանագիտական հմտությունների շնորհիվ նա կարողացավ շրջանցել բոլոր խնդրահարույց կետերը: Եթե մի կողմ թողնենք պուտինյան «ուղիղ կապերի» կազմակերպչական կողմը (նախօրոք մտածված հարցերի և այդ հարցերի համար համապատասխան տեքստի մշակման փաստը) կարելի է ասել, որ զրույցը ժողովրդի հետ կայացավ:
Նայում ես ու ակամայից մտածում՝ տեսնես` ե՞րբ կկարողանաս` որպես քաղաքացի, հարց ուղղել նախագահիդ, լսել նրա տեսակետը, անգամ` ոչ անկեղծ:
Մեր հարցերում անգամ չեն հնչի նման գլոբալ նշանակության եւ ինչ-որ տեղ վտանգավոր արտահայտություններ, ինչպիսիք են` «անեքսիա», «տարածքային ամբողջականության խախտում», «ռազմական ներխուժում»: Մեր հարցերը ավելի «պարզ» են` արտագաղթ, գործազրկություն, ցածր թոշակներ, աշխատավարձեր, ազգային անվտանգություն…
Սակայն նախագահը չի ցանկանում անգամ դրանց պատասխանները տալ, գոնե անհիմն հուսադրել… Հայերը նման պատվի, փաստորեն, արժանի չեն:
85 հարց… Տեսնես քա՞նի տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը 85 հարցի կպատասխանի` հաշվի առնելով այն փաստը, որ նա տարեկան 1 ասուլիս անգամ չի տալիս:
Ա. ՍԱՀԱԿՅԱՆ