Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 10:03
Քաղաքական

Չի բացառվում, որ ՍԴ որոշումը կազմվել է պատահականության սկզբունքով

Չի բացառվում, որ ՍԴ որոշումը կազմվել է պատահականության սկզբունքով

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե ակնկալում է, որ Սահմանադրական դատարանը հստակ պարզաբանում կտա իր իսկ հրապարակած մանուսկրիպտի վերաբերյալ։

 

«ՉԻ» - ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի վիճակն իսկապես բարդ է։ Հիմա նա լավագույն դեպքում կարող է կրկնել «Նվագախմբի տղաները» հայտնի ֆիլմի հերոսի խոսքերը. «Ախր եթե իմանամ, թե ինչ եք ուզում, որ ասեմ, կասեմ, բայց որ չեմ իմանում, թե ինչ եք ուզում, որ ասեմ, ո՞նց ասեմ»։

 

Իսկ ընդհանրապես, չի բացառվում, որ ՍԴ որոշումը կազմվել է պատահականության սկզբունքով։ Ամեն թղթի վրա մի բառ են գրել, թղթերը լցրել պարկի մեջ, հետո առանց նայելու հերթով հանել ու շարել իրար կողքի։

 

Այդպես երբեմն լինում է։ Մի անգամ, օրինակ, աշխարհահռչակ ցուցահանդեսներից մեկում մի զարմանահրաշ կտավ էր ցուցադրվում՝ անհասկանալի միագույն գծերով ու կետերով։ Մասնագետները երկար զննում էին, գլուխներն օրորում, դատողություններ անում, եւ ի վերջո կտավը հռչակեցին շեդեւր։ Ավելի ուշ պարզվեց, որ նկարիչը պարզապես երկու ճանճ էր գցել թանաքամանի մեջ, հետո հանել ու դրել կտավի վրա»:

 

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: