կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-31 10:54
Հասարակություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա  8-10 աստիճանով

Մարտի 26-ին Բարենցի ծովի շրջաններում ձևավորվեց արկտիկական ճակատ, որը, ըստ կանխատեսումների, մարտի 30-ին պետք է ներխուժեր Փոքր Ասիա և Կովկաս, այդ թվում` ՀՀ տարածք:

 

Մարտի 26-ին ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կողմից տրվեց հատուկ նախազգուշացում, հանրապետության ողջ տարածքում սպասվող ձյան տեղումների, ուժեղ քամիների և հովտային գոտիներում ցրտահարության վերաբերյալ: Նախազգուշացումը տեղեկագրով տարածվել է բոլոր նախարարություններին և մարզպետարաններին: Մարտի 28-ին «Հիդրոմետ» ծառայության նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ մամուլի ասուլիս և բոլոր լրատվամիջոցները նույնպես տեղեկացված են եղել սպասվող հզոր ցիկլոնի ներխուժման մասին:

 

Ինչպես կանխատեսվել էր, մարտի 29-ին դիտվեց քամու ուժգնացում 20-30մ/վրկ», ինտենսիվ անձրևներ և ամպրոպ, իսկ մարտի 30-ի գիշերվա երկրորդ կեսին դիտվեց ջերմաստիճանի կտրուկ անկում 10-15 աստիճանով և հանրապետության ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Տեղումների քանակը 29-30-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության որոշ կայաններում գերազանցել է ամսական նորման:

 

Մարտի 31-ի ժամը 07:00 դրությամբ` հանրապետության ողջ տարածքում առկա է ձյան ծածկ: Տավուշում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20-30 սմ, Լոռիում` 10-16 սմ, Շիրակում` 15-22 սմ, Գեղարքունիքում` 20-30 սմ, Կոտայքում` 30-37 սմ, Արագածոտնի լեռնային գոտիներում` 13-27 սմ, Արագածոտնի նախալեռներում` 10-15 սմ, Արարատում` 5-7 սմ, Վայոց Ձորի նախալեռներում`  5-7 սմ, Վայոց Ձորի լեռնային գոտիներում`  25-30 սմ, Սյունիքի հովիտներում`  13-32 սմ, Սյունիքի նախալեռներում` 20-28 սմ (Սիսիանում 5 սմ), Ստեփանակերտում` 10 սմ, Երևանում` 25-30 սմ, Արմավիրում եղել է 5-10 սմ, որ 30-ի ցերեկը հալվել է:

 

Ըստ կանխատեսումների` մարտի 31-ի ցերեկը ձյունը կշարունակվի միայն Սյունիքում և Արցախում, երեկոյան հանրապետության ողջ տարածքում կդիտվի եղանակի պարզեցում, ինչի հետևանքով Տավուշի հովիտներում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի Հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչև -5….-6, հողի մակերևույթին` -7…-8 աստիճան ցուրտ:

 

Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով: