Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ոլորտի տեսչական համակարգին, որում առկա են որոշ կոռուպցիոն երևույթներ: Նախարարի խոսքով` առաջին ախտորոշված խնդիրը համակարգային կոռուպցիայի երևույթն է, ռիսկերի մեծ լինելը, ահա, թե ինչու ցանկանում են փոխել համակարգը, մասնավորապես` տեսչական համակարգը, որը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկեր պարունակող տեսուչ-քաղաքացի ֆիզիկական շփումը:
Եվս մեկ խնդիր կա` ըստ նախարարի: Տեսչական համակարգն այնպես է կառուցված, որ տեսուչները համարվում են քաղծառայողներ ու հաճախ զրկված են հատուկ կարգավիճակին համապատասխան հնարավորություններից, մասնավորապես` նրանց աշխատանքը սկսում է ժամը 9-ից, ավարտվում` ժամը 18-ին, բայց կարիք կա, որ տեսուչը նաև գիշերը հսկողություն իրականացնի:
«Տեսուչները թեև օրենքով օժտված ենք զենք կրելու ու գործադրելու իրավասությամբ, բայց այստեղ խնդիր կա` այդ զենքի գործադրման իրավական լինելու հանգամանքի հետ կապված: Կամ` եթե մեքենան տեսուչի կողմից կանգնեցվում է փողոցում, այսօր տեսուչը իրավասու չէ պետավտոտեսուչի գործառույթ իրականացնել: Այս խնդիրները բերում են նրան, որ ստեղծվում են օբյեկտիվ պատճառներ վերահսկողությունը ոչ այնքան արդյունավետ իրականացնելու համար»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ հաջորդ տարի իրականացվող գործողությունները արդյունք կտան: