Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի «Ավտո-մոտո» ակումբում այսօր կայացավ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի եւ «Հանրապետական ավտո-մոտոսպորտի տեխնիկական ակումբ»-ի համատեղ կազմակերպած`2014-ի առաջին առաջնությունը:
Մոտոքրոսի' «Վիվառոյի», «Ռեդ-Բուլ»-ի ու մոտոտեխնիկայի խանութի աջակցությամբ անցկացվող այս տարվա առաջին մրցարշավին մասնակցում էին 2 տասնյակից ավելի մարզիկներ Երեւանից ու Արտաշատից: Ավելի մեծ թվով մրցարշավորդների է մասնակցության հրավեր ուղարկվել, Yerkir.am-ին տեղեկացրեց Հայաստանի ավտոմոտոսպորտի տեխնիկական ակումբի ներկայացուցիչ Յուրիկ Մատինյանը, սակայն, ինչ-ինչ տեխնիկական խնդիրներից ելնելով, նրանցից ոմանք չեն կարողացել մասնակցել այս մրցաշարին: Իսկ ընդհանուր առմամբ, ներկայացնելով մրցարշավն ու այս սպորտաձեւի հետ կապված խնդիրները Հայաստանում, Յուրիկ Մատինյանը նշեց, թե մի շարք լուրջ խնդիրներ ունեն' տեխնիկան հիմնականում խորհրդային ժամանակներում' 80-ականների կեսերին է արտադրված, աջակիցները շատ չեն, բայց այսպիսի մրցարշավները հայ մարզիկներին փորձ ու վարպետություն են հաղորդում, եւ հենց այսպիսի մրցարշավների միջոցով են իրենք փորձում մոտոքրոսի հին ու բարի ավանդույթները վերականգնել, որոնք Հայաստանում ձեւավորվել էին դեռեւս ԽՍՀՄ տարիներին:
«Վիվառո»-ի ու «Ռեդ Բուլի» աջակցությամբ անցկացվող մրցաշարին մասնակցող 2 տասնյակից ավելի մրցարշավորդները վիճարկում էին երկու խմբում' մինչեւ 125 խորանարդ սանտիմետր ու 250-500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալ ունեցող մոտոցիկլետներով մրցարշավի հաղթողների տիտղոսը:
Այս մոտոքրոսի ժամանակ մարզիկ-մրցարշավորդները, ինչպես ներկայացրեց մրցարշավի գլխավոր մրցավար Գուրգեն Սեֆիլյանը, պետք է իրար հետ մրցեին 3 շրջափուլերով' «10րոպե +2» սկզբունքով: Այսինքն' յուրաքանչյուր մարզիկ պետք է 10 րոպե վարեր իր տեխնիկան, որից հետո եւս 2 շրջան' լիդերների համար:
125 խորանարդ սանտիմետր դասում հաղթող դարձավ Հայաստանում կազմակերպված տարբեր մրցարշավների հաղթող Հրանտ Սարկիսովը, ով անգերազանցելի էր բոլոր 3 շրջափուլերում, եւ ով արդեն երկար ժամանակ է` անգերազանցելի է Հայաստանում անցկացվող մոտոքրոսի մրցարշավներում:
250-500 սանտիմետր խորանարդ դասում էլ բոլոր 3 շրջափուլերում անգերազանցելի էր Կարեն Մխիթարյանը, եւ հենց նա էլ դարձավ այս դասի հաղթող:
Մոտոքրոսի որոշ դրվագներ' ստորեւ: