Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2014 թվականի հունվարի 3-ից Թուրքիայում անազատության մեջ է գտնվում Թուրքիայի քաղաքացի, հայազգի մտավորական, քաղաքացիական գործիչ, լեզվաբան Սեւան Նշանյանը։
Նկատի ունենալով մտավորականի նկատմամբ բանտարկության վճռի անընդունելիությունը, հետզհետե անտանելի դարձող` նրան պարտադրված բանտային պայմանները, նոր ու ոչ պակաս անընդունելի դատական հետապնդումների սպառնալիքները, հանրաճանաչ մտավորականների եւ քաղաքացիական գործիչների մասնակցությամբ ստեղծվել է «Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանեանին» միջազգային կոմիտե։
Կոմիտեն Սեւան Նշանյանի բանտարկության դատական վճիռը համարում է ծաղր՝ նետված արդարության երեսին եւ անընդունելի տուրք` ազատ մտածողության իրավունքի դեմ ուղղված ամբոխային տրամադրություններին: Կոմիտեն Նշանյանի բանտարկությունը որակում է որպես խտրականության եւ քինախնդրության բացահայտ դրսեւորում, որին ենթարկվել է մտավորականը` Թուրքիայում, այսպես կոչված, պետական մտածողության դրույթների նկատմամբ նրա անհաշտ ընդդիմության համար:
«Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանեանին» միջազգային կոմիտեն կոչ է անում Թուրքիայի իշխանություններին` անհապաղ ազատ արձակել Սեւան Նշանյանին եւ դադարեցնել նրա նկատմամբ սանձազերծված հալածանքները:
Կոմիտեն կոչ է անում համաշխարհային հանրությանը, միջազգային կազմակերպություններին եւ մարդու իրավունքի պաշտպան կենտրոններին` դատապարտել Սեւան Նշանյանի արգելափակման փաստը եւ ձեռնարկել քայլեր նրա ազատ արձակման ուղղությամբ:
Կոմիտեն կոչ է անում Թուրքիայի քաղաքացիներին` տեր կանգնել պետական մարմինների պատժիչ մեքենայի զոհ՝ այդ երկրի համար մտավոր այնքան արժեքավոր ավանդ ստեղծած համաքաղաքացուն, մտավորականին, Թուրքիայի բազմաշերտ մշակույթի արժեքների պաշտպանին եւ տարածողին:
Կոմիտեն հայտարարում է, որ Թուրքիայում եւ արտասահմանում ձեռնարկելու է բազմատեսակ միջոցառումներ՝ նվիրված Սեւան Նշանյանի դատին, որի հաղթանակին հավատում է աներկբայորեն՝ գործակցությամբ ուժեղ կամքի տեր` աշխարհի մարդկանց:
«Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանեանին» Միջազգային կոմիտէի անդամներ` Ali Ertem, Ara Baliozian, Atilla Dirim, Attila Tuygan, Baskin Oran, Can Baskent, Dalita Roger-Hacyan, David Gaunt, Doğan Özgüden, Erkan Metin, Erol Ozkoray, Esther Schulz-Goldstein, Fikret Baskaya, Gerayer koutcharian, Gurgen Khandjyan, Hrant Kasparyan, Hrach Kalsahakian, Hranush Kharatyan, Ibrahim Seven, Ischkhan Chiftjian, Ismail Besikci, Karine Khutikyan, Khatchig Mouradian, Mahmut Konuk, Mesut Tufan, Nadya Uygun, Nurhan Becidyan, Perj Zeytuntsyan, Raffi Hermonn Arax, Ramazan Gezgin, Sait Cetinoglu, Sako Aryan, Seta Papazian, Sevak Artsruni, Sibel Ozbudun, Sirri Sireyya Onder, Taner Akcam, Tessa Hofmann, Tigran Paskevitchyan, Temel Demirer, Tzourou Ira, Vahagn Chakhalyan, Vartan Tashjian, Yalcin Ergundogan, Zeynep Tanbay.
Contacts: Turkey: Sait Çetinoğlu. Tel: + 905 32 71 84 644; E mail: [email protected] Armenia: Sako Aryan. Tel: + 374 77 79 24 64; E mail: [email protected] Middle East: Hrach Kalsahakian. Tel: + 971 50 614 4787; E mail: [email protected] Germany: Ali Ertem. Tel: +49 69 59 70 813; E mail: [email protected] France: Séta Papazian. Tel: + 33 1 77 62 70 77; E mail: [email protected] United States. Nadya Uygun. Tel: + +1 239 304 18 49; E mail: [email protected]