|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՌԴ Պետդումայի պատգամավորները համատեղ հայտարարություն են ընդունել, որում խնդրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ԵՄ-ին մարտի 17-ին ընդունած պատժամիջոցներն իրենց բոլորի վրա տարածել. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 353 պատգամավոր:
«Մարտի 17-ին հերթական անգամ ԱՄՆ պետդեպարտամենտը, Օբաման ու ԵՄ-ն ոզնի վախեցնելու` անհեթեթ քայլ են ձեռնարկել …»,- ասել է Պետդումայի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների գործերով հանձնաժողովի փոխնախագահ Միխայիլ Մարկելովը:
Ըստ նրա` Ռուսաստանում գիտեն` ինչով է դա ավարտվելու: «Շատ երկրներում դրանք արդեն կիրառվել են` Սերբիայում, Բելառուսում, Սիրիայում: Սակայն այդ երկրները չեն կորցրել սեփական արժանապատվության զգացումը, չեն կորցրել իրենց ինքնությունը, նրանք մնում են միասնական անկախ պետություն»,- ընդգծել է Մարկելովը:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը մարտի 17-ին հայտնեցին որոշ ռուսաստանցի պատգամավորների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: