|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մարտի 15-ին` ժամը 21.25-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր ծակող-կտրող գործիքից ստացած բազմակի թափանցող վերքերով Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 4/2 շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխվել Թուրքիայի Հանրապետության քաղաքացի` 1960 թ. ծնված Էվլիյա Գյումուշթեքին, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 16-ին` ժամը 02.10-ին, պարզվել է, որ մարտի 15-ին` ժամը 21.00-ի սահմաններում, նշված շենքի բակում վիճաբանության ժամանակ Է. Գյումուշթեքին դանակով հարվածել և սպանել է 1990 թ. ծնված Մաքսիմ Բաքոյանը, որը ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: