Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց, իսկ կառավարությունն էլ հաստատեց մարտի 8-ին նվիրված միջոցառման համար գումար հատկացնելու նախագիծը, ընդ որում` նախարարը չնշեց, թե ինչ միջոցառում է դա ու ինչքան գումար է հատկացվում:
Որոշման նախագծից պարզվում է, որ կանանց միջազգային օրվան նվիրված` «Միայն սիրո մասին» տոնական համերգային ծրագրի կազմակերպման ծախսերը փոխհատուցելու նպատակով «Հայկական ջազի 70 տարին» հասարակական կազմակերպությանը` որպես նվիրաբերություն տրամադրելու համար կառավարությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացրեց 22 միլիոն 425 հազար դրամ կամ այսօրվա փոխարժեքով հաշված` մոտ 54 հազար 155 դոլար: Այս գումարով պետք է փոխհատուցվեն, ինչպես նշված է որոշման հիմնավորումներում, «հայ անվանի երգիչների, հաղորդավարների, պարային խմբերի մասնակցությամբ» իրականացված մեծածավալ համերգային ծրագրի ծախսերը:
Որպես հիմնավորում նաեւ նշվում է, թե ժամանակակից հասարակության լայն շրջանակների համար Կանանց միջազգային տոնը ամենասիրվածներից եւ պահանջարկ վայելողներից մեկն է, ինչպես նաև համերգային ծրագրի միջոցով հայ կնոջ դերի վերաիմաստավորման եւ բարձրացման նպատակով նշված ծրագրի իրականացումը կարևորվում է: