Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդը» գրում է.«Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի «Շանգրիլա» խաղատանը:
«Ժողովուրդի»-ի տեղեկություններով՝ հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ու երբ վերջինս դժգոհել է՝ բացատրելով, որ ինքն ճիշտ է կատարում քայլերը, սակայն սարքը խաբում և «կուլ է տալիս» խաղադրույքները, աշխատակիցներն ասել են, թե նման բան հնարավոր չէ: Այս հավաստիացումները չեն հանգստացրել առայժմ մեզ համար անհայտ քաղաքացուն, ով զանգահարել է իր ընկերներին և խնդրել շտապ գնալ խաղատուն: Վերջիններս էլ զինվել են ու «լցվել» «Շանգրիլա»-ի բակ:
Հյուրերի և աշխատակիցների խոսակցությունները սկսել են թեժանալ, որի հետևանքներց վախեցած աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը: Նրան հաջողվել է խնդիրը հարթել առանց կրակոցների: Ամենայն հավանականությամբ, քաղաքացու գումարը հետ են վերադարձրել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: