Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռաֆֆի Գյոզալյանը «Ֆեյսբուք»-ում գրում է.
«ՀՀ վարչապետը կրկին զարմացրեց բոլորիս, նշելով որ «Նաիրիտի» խնդրով հարցադրումներ անող պատգամավորները իրականում շահագրգռված չեն հարցի մասնագիտական քննարկան մեջ, այլ միտված են քաղաքական շահարկումների, կամ, ինչը որ ավելի անիրական է, նրան վարկաբեկելու: Չեմ կարծում , որ արդեն իր իսկ հորինվածքների մեջ խորտակված վարչապետին մի հատ էլ վարկաբեկելու կարիք կա: Եթե նման հոգեբանությամբ շարժվենք, ապա, հարգելի պրն. Սարգսյան, դուք շատ շուտվանից վարկաբեկված եք ժողովրդի կողմից , որոնց վզին փաթաթել եք ձեր սխալ քաղաքականության կողմից առաջացած և առաջացող պետական պարտքերը, և վերցված վարկերը արտասահմանյան բանկերից...ինչպես նաև մշակելով ժողովրդին թալանելու նոր բանաձևեր, որոնք իհարկե միայն պարտադրանքով եք իրականացնում:
Հետո ինչ, որ ժողովրդին ձեզ մոտիկ չեք թողնում, փախչում ու թաքնվում եք հանրային կարծիքից, կարծում եմ, հասկանալով, որ հանրության կողմից դուք շատ շուտվանից եք վարկաբեկված:
Հ.Գ. պրն. վարչապետ, հայտնվել եք ցայտնոտի մեջ, և ստելով` պատասխանատվությունից չեք խուսափի»: