| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի արդյունքում հրապարակվել են տարվա լավագույն դատավորների և դատարանների անունները: Ինչպես հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնը, վարչական գործեր քննող 2013թ. «Տարվա լավագույն դատավոր» է ճանաչվել Կարեն Ավետիսյանը:
Քաղաքացիական գործեր քննող դատավորներից Երևան քաղաքում լավագույն արդյունք է գրանցել և Ժողովի կողմից «Տարվա լավագույն դատավոր» տիտղոսին է արժանացել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը:
Քրեական գործեր քննող դատավորներից մասնագիտական ընդունակություններով ու բարեխիղճ աշխատանքով Երևան քաղաքում աչքի է ընկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:
Լավագույն դատարանների անվանացանկում 2013-ին իրենց աշխատանքով աչքի են ընկել և «Տարվա լավագույն դատարան» են ընտրվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության ու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանները:
Մանրամասները` այստեղ: