|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուկրաինայի Լուցկ քաղաքի ոստիկանները պաշտոնապես հայտարարել են ցուցարարների կողմն անցնելու մասին: Այդ մասին հայտարարել է Լուցկի ոստիկանապետ Վասիլի Մարչիշակը. հայտնում է km.ru-ն:
Մոտ 11:40-ին ցուցարարների շարասյունը մոտեցել է ոստիկանության` Լուցկի քաղաքային վարչությանը: Ցուցարարների մոտ է եկել ոստիկանապետը և հայտարարել, որ իրավապահները «հանձնվում» են: Նա նշել է, որ ոստիկանությունը չի ցանկանում հակամարտություն և անցնում է ժողովրդի կողմը: Այնուհետեւ ոստիկանությունը ցուցարարներին տրամադրել է մահակներ և սաղավարտներ: