Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մենք ունենք մի շարք խնդիրներ` սոցիալական վիճակը, անարդար կյանքը, բարոյապես եւ հոգեպես աղճատված միջավայրը, բայց այս ամենը ոչինչ չարժե, եթե հայրենիքիդ անվտանգության հարցը կա, եթե կարող ենք օտարի ձեռքով կորցնել պետությունը. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը /Մակիչ/:
Ըստ նրա` բանակը մեր անկախության գլխավոր ձեռքբերումն է, մեր պետության կայացման հիմքը:
«Յուրաքանչյուր հայ, եթե գիտակցում է մեր այսօրվա քաղաքական իրավիճակը, մեզ իշխող պետությունների խաղերը, չի կարող բանակի կողքին չլինել: Ազատության հրապարակում մեր ընկերները բողոքի ակցիա են անում, եւ միգուցե արդարացի է իրենց պահվածքը, իրենց պահանջածը, սակայն խարխլում են մեր պետությունը: Նրանց մեջ ազնիվներ էլ կան, որ չեն էլ պատկերացնում, որ միգուցե դա դավ է պետության համար` մեկ ուրիշ պետության կողմից կազմակերպված: Մեր պատմության ամենակարեւոր շրջանն է հիմա եւ պետք է կարողանանք նեցուկ կանգնել մեր բանակին, պետությանը»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ բանակը մեր պետության սյունն ու հենարանն է:
Նրա կարծիքով` նրանք, ովքեր խուսափում են բանակից առողջական խնդիրների պատճառով, նորմալ է, բայց ցավալին այն է, որ կան նաեւ տղաներ, որոնք ուղղակի խուսափում են ծառայել. «Դա մեր ազգի ամենամեծ թերություններից մեկն է: Ամեն հայ պարտավոր է ծառայել` կուզի գիտնական լինել, մշակույթի գործիչ, թե բժիշկ: Բանակը բոլորի համար է»: