|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կ.Պոլսի դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործողությունից հետո ոստիկանապետերին գործից ազատելու կամ ուրիշ պաշտոնների նշանակելու գործընթացը շարունակվում է:
Ըստ milliyet-ի` մայրաքաղաք Անկարայի ոստիկանությունում 77 ոստիկանապետեր նշանակվել են այլ պաշտոնների: Նրանց թվում են նաև ոստիկանապետեր, որոնց արդեն 3 անգամ նշանակել են այլ պաշտոնների:
Դեկտեմբերի 17-ի գործով Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդուն ձերբակալած ոստիկանապետին նույնպես նշանակել են այլ պաշտոնի:
Ըստ տեղեկությունների` պաշտոնից հեռացնելու և այլ պաշտոնների նշանակելու գործընթացը շարունակվելու է:
Նշենք նաեւ, որ նախարարը հրաժարական էր տվել որդու անունը «կաշառակերության և կոռուպցիայի» ցուցակում հայտնվելուց հետո: