կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-09 13:45
Քաղաքական

Նախարարները վարչապետին չպաշտպանեցին

Նախարարները վարչապետին չպաշտպանեցին

Այսօր` կառավարության` այս տարվա առաջին նիստից հետո, որոշ նախարար-փոխնախարարներից փորձեցինք պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն նախորդ տարեվերջին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցի վերաբերյալ, որում նա անդրադարձել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այդ հարցազրույցին փորձել էր «պատասխանել» նաեւ Տիգրան Սարգսյանը, բայց հետաքրքիրն այն էր, թե կառավարության անդամները կփորձե՞ն պաշտպանել իրենց ղեկավարին` վարչապետին:

 

Էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին ու փոխարտգործնախարարին հարցրեցինք, թե ինչ դիրքորոշում ունեն Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչեցված գնահատականների ու վարչապետի «պատասխանի» վերաբերյալ: Սակայն կառավարության անդամները չպատասխանեցին այդ հարցադրմանը` պատճառաբանեով, թե տեղյակ չեն ո'չ երկրորդ նախագաի հարցազրույցից, ո'չ էլ վարչապետի արձագանքից:

 

Թե ինչպե՞ս կարող են նրանք տեղյակ չլինել դրանցից, հարցի մի կողմն է, բայց, փաստորեն, իրենց «տեղյակ չլինելով» նրանք չպաշտպանեցին իրենց ղեկավարին:

 

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական պատգամավորներից եւս ոչ մեկը հարկ չհամարեց պաշտպանել Տիգրան Սարգսյանին: Նրանց մեծ մասն էլ պարզ ասում է, որ այդ թեմայով չի պատրաստվում խոսել: