Ադրբեջանը պաշտոնապես բողոքում է Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու դեմ
Ադրբեջանը պաշտոնապես բողոքում է Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու դեմ: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովին:
Հասանովը խոսքերով՝ դա պայմանավորված է ԼՂ հակամարտության կարգավորված չլինելով: Նա ասել է, որ «Հայաստանի անդամակցումը որևէ միության կամ միավորման հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին»: