Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կոկորդիլոսի մսի թեման, կարծես, դեռ չի մոռացվել, ավելին` արդեն հայտնի է, որ ներկրված կոկորդիլոսներից մեկն արդեն վաճառվել է, իսկ թե ո՞վ է գնորդը, հայտնի չէ:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ թեմայով հարց իրեն պետք չէ ուղղել:
-Ինչո՞ւ, վիրավորվեցի՞ք:
-Ոչ, որովհետեւ իմ ամբողջ գերդաստանը մսի նկատմամբ, ճաշակելու տեսակետից, այդքան մոտեցումներ չունի:
-Տարօրինակ է, խոսքը բոլո՞ր տեսակի մսերի մասին է:
-Մենք շատ քիչ ենք միս օգտագործում եւ հիմնականում` տավարի միս:
-Բուսակե՞ր եք:
-Բանջարեղեններ ենք օգտագործում, սուպեր:
-Փաստորեն, ուտելու վրա շատ փող չեք ծախսում: Էժան է ձեզ վրա նստում առեւտուրը:
-Սեղանի մատչելիությունը կապված է սեղանի շուրջ նստած մարդկանցից եւ սեղանի ձեւավորումից: Այնպես որ` թանկ սեղանը չի նշանակում ճաշակելի սեղան:
-Փորձառու մարդ եք, Ձեր կարծիքով` կոկորդիլոսի միսը հայ մարդը կարող է նորմալ մարսել:
-Ես ընդհանարապես մոտ չեմ գնա, որովետեւ ես այն կուտեմ, ինչ տրադիցիոն է: