|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մասնակցել է հունիսի 13-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանըԱյս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մասնակցել է զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանի հոգեհանգստի արարողությանը»,- գրել է Հովհաննիսյանը:
Զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանը հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: