կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 11:57
Իրավական

Երրորդ անձանց տրորելով՝ փորձում էր հասնել իր նպատակներին. փաստաբանը՝ Բագրատյանի մասին

Երրորդ անձանց տրորելով՝ փորձում էր հասնել իր նպատակներին. փաստաբանը՝ Բագրատյանի մասին

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀԱԿ նախկին անդամ Մանե Հակոբյանի փաստաբան Սեդրակ Ասատրյանը նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին հորդորում է ցեխ չշպրտել Concern Dialog փաստաբանական ընկերությունի վրա՝ իրեն նույնացնելով իր վստահորդի հետ:

 

Հիշեցնենք, որ Մանե Հակոբյանը Բարատյանին դատի էր տվել իր գիտական ծրագիրը գողանալու համար, ինչին պատգամավորը պատասխանել էր հակընդդեմ հայցով: Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել էր հայցը և Բագրատյանին արգելել Մանե Հակոբյանի ստեղծագործության տարածումը, փոփոխությունն ու տարածումը, Բագրատյանից գանձվել էր 1 մլն դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար, իսկ հակընդդեմ հայցը մերժվել էր: Պատգամավորը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարանում, որը, սակայն, դեկտեմբերի 4-ին մերժվել էր:

 

Բագրատյանի խոսքով՝ իր դեմ հարուցված գործի հետևում կանգնած է կառավարությունը, մասնավորապես` նա շեշտել էր այն հանգամանքը, որ Goncern Dialog փաստաբանական ընկերությունը պատկանում է արդարադատության նախարարությանը:

 

Փաստաբանը նշեց, որ չի թաքցնում` արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն իրենց ընկերության բաժնետեր է, բայց նա կառավարմանը չի մասնակցում, նա հավաստիացրեց, որ բաժնետոմսերի 70%-ն իրենն է:  «Ներեցեք` եթե ես վերցնում եմ իմ հաճախորդի գործը, ես չեմ նայում` նա ինչ կուսակցության անդամ է կամ կառավարության հետ կապ ունի՞, թե՞ ոչ»,- ասաց նա և հավելեց. «Հասկանում եմ Բագրատյանի ունեցած ավանդը մեր երկրում. նա այն ժամանակ,  երրորդ անձանց տրորելով, փորձում էր հասնել իր նպատակներին: Եթե նա հիմա էլ է դա ցանկանում, թույլ չենք տա, ցեխ շպտելով մեր գրասենյակի վրա, կասկածի տակ դնել մեր գործունեությունը»:

 

Նախկին ՀԱԿ անդամ Մանե Հակոբյանն էլ հայտարարեց, որ իր ծրագրի առաջին գրագողը եղել է ՀԱԿ-ի գիտության հարցերով կոորդինատոր Սամվել Կարաբեկյանը, սակայն քանի որ իր ֆեյսբուքյան էջում այն հրապարակել էր միայն Հրանտ Բագրատյանը, ինքը նրան է դատի տվել: Հակոբյանը նաև հայտարարեց, որ սա հեղինակային իրավունքի պաշտպանության առումով շահած առաջին գործն է, և ինքը բոլորի հետ պետք է պայքարի, որ իր ծրագիրը դառնա պետական ծրագիր: «Դա մեր երկրի թռիչքային զարգացման հնարավորությունն է»,- ասաց նա: