կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-11 12:31
Հասարակություն

Դեկտեմբերի 17-ին` երթ` դեպի ՍԴ շենք

Դեկտեմբերի 17-ին` երթ` դեպի ՍԴ շենք

Պարտադիր կենսաթոշակային համակարգին դեմ քաղաքացիները հերթական բողոքի ակցիային են պատրաստվում:

 

2013թ. դեկտեմբերի 17-ին ԱԺ չորս խմբակցությունները (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն») կդիմեն Սահմանադրական դատարան: Պատգամավորների պահանջը Սահմանադրական դատարանից կլինի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելը, ինչպես նաև ՍԴ ներկայացվող դիմումը կպարունակի միջնորդություն՝ 2014թ. հունվարի 1-ից կասեցնել օրենքի գործադրումը:

 

Դեկտեմբերի 17-ին` ժամը 12:30-ին, «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում է երթի:

 

«Երթի մեկնարկը կտրվի Ազատության հրապարակում, որտեղից պատգամավորների հետ երթով կքայլենք դեպի Սահմանադրական դատարան: Յուրաքանչյուրս պարտավոր ենք պահանջատերը լինել մեր սահմանադրական իրավունքների պաշտպանությանը, քանզի ոչ ոք մեր փոխարեն դա չի կարող անել: Մեր բոլորի ներկայությունը ոչ միայն ցանկալի է, այլև պարտադիր: Բոլորով միասին պարտադրենք «Պարտադիրի» հեռացումը օրենքից: Եվ ուրեմն՝ կհանդիպենք դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:30–ին, Ազատության հրապարակում: Միացեք և տարածեք: ԴԵՄ ԵՄ թիմ»,- ասված է հայտարարության մեջ: