|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանն այսօր ամփոփ ներկայացրեց դատական համակարգում գործող կոռուպցիոն մեխանիզմների, ապօրինությունների և երկակի ստանդարտների կիրառման փաստերի վերաբերյալ արտահերթ զեկույցը, որում անդրադարձ է կատարվել Վճռաբեկ դատարանին, Արդարադատության խորհրդին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն և այլ հարցերի:
Այսպես` ըստ զեկույցի՝ Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել այնպիսի խախտումների դեպքում, որոնց համար վարույթ է հարուցվել ստորադաս ատյանի դատավորների նկատմամբ:
Դատավորի կողմից գործի քննության խելամիտ ժամկետների խախտման` ակնհայտորեն տարբեր դեպքերում Արդարադատության խորհուրդը դատավորների նկատմամբ կիրառել է նույն կարգապահական տույժը:
Դատավորի կողմից չպատճառաբանված դատական ակտ կայացնելու` նույնաբովանդակ դեպքերով Արդարադատությն խորհրդի կողմից տրվել են երկու բացահայտ իրարամերժ լուծումներ:
Թվով 15 գործերով դատավորի կողմից ողջամիտ ժամկետների անհամեմատ ավելի կոպիտ խախտման համար Արդարադատության խորհուրդը կրկին համաչափ է համարել նույն՝ «նախազգուշացում» կարգապահական տույժը:
Դատավորների կողմից, ըստ էության, նույնաբովանդակ խախտումներ թույլ տալու համար Արդարադատության խորհուրդը առանց հիմնավորելու կիրառել է կարգապահական տույժի տարբեր տեսակներ:
Այս և բազմաթիվ խախտումներ պաշտպանն արձանագրել է 77 էջից բաղկացած զեկույցում: