Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանի պատգամավորական գործունեության առաջին օրն էր: Երբ լրագրողները փորձեցին հարցեր ուղղել նրան, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատգամավորին խորհուրդ տվեց «փեդ վերցնել»: Լևոն Դոխոլյանը նախ նշեց, որ հարգանքով է վերաբերվում լրագրողներին եւ այն հրապարակումներին, որոնք հնչել են իր հասցեին: Սակայն այդ լուրերը, ըստ նրա, բացարձակ սուտ են։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իր մուտքը քաղաքականություն այդքան աղմկահարույց եղավ, նա պատասխանեց. «Ես օգտվելու եմ իմ իրավունքից, ես արդեն ադեկվատ պատասխանել եմ հրապարակային ձևով եւ մոտ ապագայում օգտվելու եմ իմ իրավունքից եւ դիմելու եմ դատական ատյաններին»: