|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վահրամ Ավանեսյանի ղեկավարած Էկոնոմիկայի նախարարությունը բավական «էկոնոմ» է ճաշկերույթների հարցում, գրում է «Հրապարակը»: Սա թերեւս հասկանալի է, քանի որ այդ ճաշկերույթների գումարների համար նրանք վճարում են ոչ թե սեփական գրպանից, այլ ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Այս ամսվա միայն երկու ճաշկերույթի համար, երկուսն էլ «Բելաջիո» ռեստորանում, 740 հազար դրամ է ծախսվել: Ընդ որում, դրանք տրվել են երկօրյա ընդմիջմամբ՝ 5-ին եւ 7-ին: Ընդհանրապես, նման ճոխ ճաշկերույթներն ընդունված են գրեթե բոլոր գերատեսչություններում, եւ հայրենի կառավարությունը սա գումարների փոշիացում չի համարում: Մինչդեռ բոլորովին վերջերս, նույն կառավարության որոշմամբ, ավելորդ համարվեցին գործազրկության համար հատկացվող 18 հազարական դրամ նպաստները: